Վրաստանում կենսաթոշակները հունվարից բարձրացվում են
Դիտել նաև
Մանրամասներ` տեղահանված արցախցիների` կենսաթոշակ ստանալու կարգի վերաբերյալ
Երբ կվճարվեն նոյեմբեր ամսվա կենսաթոշակները
Հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ
Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-ից
Մարտի կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի մարտի 2-ից
2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի 260 լարի, 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, իսկ վետերանների օգնությունը կավելանա մինչև 100 լարի։ 1tv․ge–ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Եկող տարի կենսաթոշակների ծավալը կավելանա։ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը սահմանվում է 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի։
Բարձրալեռ բնակավայրերում մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը կազմում է 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 360 լարի։ Պատերազմի մասնակից վետերանների համար ամսական 22 լարի և 44 լարի չափով օգնությունը կհասցվի 100 լարիի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

