«Рафик послал всех нафиг»
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը եւս ջախջախիչ պարտություն է կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:
Ռաֆիկ Անդրեասյանը նորից հաղթեց իր գյուղում, ու ինչպես մի քանի տարի առաջ, նույն կերպ էլ այսօր իր պատին կիսվեց իր հաղթանակը հավաստող լավագույն երգը:
Խոսքը Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» երգի մասին է, պարոն Անդրեասյանը բավականին ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում և հաճախ է տեղադրում տեսանյութեր և հումորային հոլովակներ՝ հեգնելով գործող իշխանությանը:
Հիշեցնենք՝ Ռաֆիկ Անդրեասյանը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին:
Աղբյուր՝ «Հրապարակ»