Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը պարտություն է կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:
Նշենք, որ «Հզոր համայնք»-ի ցուցակում էր նաեւ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին:
Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքում մրցակցում էր 3 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Հանրապետություն» եւ «Հզոր համայնք» կուսակցությունները:
NEWS.am