HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները՝
Ալեքսանդր Ազարյան - (+88)
2. Վազգեն Ռշտունի - (+88)
3. Դավիթ Բալայան - (+86)
4. Արման Հովհաննիսյան (+82)
5. Զարուհի Նախշքարյան (+78)։
Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։ Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին: Նշվում է, որ տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը: Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/ կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել: Ուշագրավ է, որ բարձր վարկանիշ ունեցող դատավորներից երեքի դեմ վերջին շրջանում ԲԴԽ-ում կարգապահահական վարույթներ են հարուցվել։