Կանադայի արտգործնախարարը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։
«ԵԱՀԿ-ում հանդիպեցի իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ես հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին, հաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախման կապակցությամբ, որը հայ զինծառայողների մահվան հանգեցրեց»,- գրել է նա Twitter-ում։