Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Հաջիև
Դիտել նաև
Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը
Հող տալը հակասահմանադրական է, չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ․ Գրիգորի Խաչատուրով․ MediaHub
Աշխարհն՝ աշխարհով, Փաշինյանը՝ «խաղաղության խաչմերուկով» ու «ակադեմիական քաղաքով»
Այսօր ոչ մի երկիր չի պատրաստվում խաղաղության. Կարեն Միրզոյան (տեսանյութ)
«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»
Բաքուն դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Հաջիևի՝ պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ:
«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բուն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»,-ասաց նա: