Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայաստանի ճարտարապետաշինարարական ու Գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի համալսարանները պայմանագիր են կնքել

Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում՝ Գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետական համալսարանը (ԳՔՄՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն (ՃՇՀԱՀ) ընդլայնում են համագործակցության շրջանակները։

Ինչպես «Zham.am»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ՃՇՀԱՀ-ի նիստերի դահլիճում հայ և ռուս գործընկեր բուհերը կնքել են համագործակցության պայմանագիր, որը հայկական կողմից վավերացրել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ռուսական կողմից՝ ՌԴ գեոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետհամալսարանի ռեկտոր Նադեժդա Կամինինան։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահին և ՌԴ-ի պետական գրանցման կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավարին ոչ միայն ցուցաբերած աջակցության, այլև կրթության մոդեռնիզացման մեջ կողմերի ներգրավվածության համար։ Մեր նախագծերը հնարավոր է իրականություն դարձնել միայն ուղիղ երկխոսության և ակտիվ համագործակցության միջոցով, քանի որ հենց նման պայմաններում մենք կարող ենք կոնստրուկտիվ զարգացում ապահովել։ Այս համագործակցությունը սկիզբ է մեծ ճանապարհի»,- ասել է ԳՔՄՊՀ ռեկտորը։

Ըստ աղբյուրի՝ համագործակցության պայմանագրի վավերացմանը ներկա են եղել ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավար Օլեգ Սկուֆինսկին և ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Ողջունելով այս նոր ծրագիրը՝  կողմերը առանձնակի կարևորել են համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ պրոֆեսիոնալ կրթական դաշինքների ստեղծումը ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում կապահովի երկրների և տնտեսությունների կայուն զարգացում։

«Համոզված եմ, որ այս պայմանագրի վավերացմամբ նոր ազդակ կհաղորդվի մեր երկու բուհերի հաղորդակցմանը՝ հիմք ընդունելով հետագա համատեղ գիտակրթական ծրագրերը և նախագծերը»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Միևնույն ժամանակ, ռեկտորը, ներկայացնելով համալսարանի գիտակրթական ռազմավարական հիմնական ուղղությունները, տեղեկացրել է նաև, որ համալսարանի համար տարին հոբելյանական է՝ լրանում է 100-ամյակը։

 Նշվում է, որ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գեոդեզիայի, քատեզագրության և տարածական տվյալների բնագավառներում կրկնակի դիպլոմների տրամադրմամբ համատեղ ցանցային կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչպես նաև բարձրագույն կրթության բոլոր մակարդակների, դոկտորանտուրայի, լրացուցիչ մասնագիտական կրթության և ակադեմիական շարժունակության ծրագրերը, գիտական համատեղ հետազոտությունների և միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, արդյունքների հրապարակումը ազգային և միջազգային առաջատար պարբերականներում, գիտահետազոտական, կրթական, հասարակական-մշակույթային, ազգային և միջազգային ծրագրերի և նախագծերի համատեղ իրականացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակումը, համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացումը՝ ցանցային գործընկերության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan