Լևոն Արոնյանն հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի Գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի էջում, որտեղ նա վարկանիշի 6-րդ հորիզոնականում է, նա արդեն նշված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ։ ԱՄՆ-ն ներկայացնելու իր որոշման մասին շախմատիստը հայտնել էր դեռևս փետրվարին։
Արոնյանը Սենթ Լուիս է տեղափոխվել սեպտեմբերին։