Թուրքիայում ուժայինները նոր ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի Աղրը և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ:
Գործողությունn իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային:
Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Աղբյուրը՝ ermenihaber.am