Լավրովը հայտնել է Պուտինի եւ Էրդողանի սպասվող հեռախոսազրույցի մասին
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ծրագրվում է հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Նա նշել է, որ ի թիվս այլնի կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։ Կրեմլն՝ ի դեմս խոսնակ Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այս հայտարարությանն՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։
Այժմ մենք դիտարկում ենք, թե ինչպես է թուրքական մամուլը արձագանքում այս հայտարարություններին։ Նախատեսվում է հեռախոսազրույց մեր ղեկավարների միջեւ։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն»,-ասել է Լավրովը։

