Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և ԱՄՆ-ում դեսպանության բացակայությունը ցավալի է:
Դիտել նաև
«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար:
Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:
Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:
Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

