«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին

Հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվել

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. Ապրիլի-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, կենտրոնի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։

«Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. Ապրիլ-հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը»,-  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>