«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են իշխանություններին հնարավորինս դուր գալու համար»․ Վարդևանյան
Դիտել նաև
Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել Հաագա-ի դատարանի որոշումը․ Արամ Վարդևանյանի մեկնաբանությունը
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդեւանյան
Նույն օրը օրվա իշխանությունները, մեղմ ասած, անընդունելի, խայտառակ ձևակերպումներ են արել Արցախի վերաբերյալ
Արամ Վարդևանյանը՝ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ ընդդիմաության և իշխանության նախագծերի մասին
«Վերջին շրջանում ոստիկանության գործողությունները հանրային հավաքների ընթացքում գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից»,- այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որ հնարավորինս շատ դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է։ Ոստիկանությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող կառույցն է»,- նշեց նա։