Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Կարեն Բիշարյանը, որը պայքարում էր որ Ռոբերտ Քոչարյանը անպայման մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչի դատավոր

Հիշո՛ւմ եք, 2018-ի «գունավոր» հեղաշրջումից հետո առաջինը ինչ արեցին․ հարուցեցին մի շինծու գործ, որը պետք էր միմիայն մի նպատակով՝ մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին։ Թե ինչի էր պետք, շատերը հասկացան դրանից 2 տարի անց, ովքեր ավելի շուտ էին հասկացել, նրանց կամ չէին լսում, կամ ռիսկ չէին անում բարձրաձայնել։

Ուրեմն սրանք էդ գործը որ հարուցեցին, Հայաստան անկախ պետության միանգամից 3 գեներալ-գնդապետ հայտնվեց քրեական հետապնդման տակ, նրանցից ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց, Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ ղեկավարելու լիազորությունը։ Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով գրեթե 2 տարի պահեցին կալանքի տակ․ վերջում, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը ոչ միայն սուտ էր, հլը մի բան էլ էն գլխից Սահմանադրությանը հակասող, այսինքն՝ անօրինական։ Կարճվեց գործը։

Իսկ ովքե՞ր էին այդ գործը պաշտպանում, ու ամենից կարևորը՝ որտե՞ղ են հիմա։

Սասուն Խաչատրյանը, որ այդ գործի նախաձեռնողն էր, հերիք չէ՝ չհեռացվեց համակարգից, պատիժ չստացավ, մեկ այլ՝ ավելի լայն լիազորություններով հիմնարկ բացեցին, որ ինքն էլ դառնա դրա ղեկավար՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անունով ինչ-որ բանի նախագահ նախագահ։ Իր սորոսական եղբայրը «օդից» դարձավ ԲԴԽ անդամ։

Դատախազներ, Գևորգ Բաղդասարյանը՝ դե էն տղան, էն որ 2020-ի մայիսի 9-ին դատարանի դահլիճում Շուշին ազատագրած Քոչարյանին, Խաչատուրովին ու Օհանյանին ասում էր՝ մենք ձեզ ստեղ Շուշին ազատագրելու համար չենք դատում․․․ Հիշեցի՞ք․ այ էդ Գևորգը 2018 թվականի օգոստոսին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ փաստացի Դատախազության երկրորդ դեմքն է մինչ այսօր․ չի պատժվել՝ պաշտոնի առաջխաղացումը եղել և մնում է։

Մյուսը՝ Պետրոս Պետրոսյանը, դատախազության ավագ դատախազից 2020 թվականին նշնակվեց է Կոտայքի դատախազ։ Գործը կարճվելուց հետո չի պատժվում, մնում է բարձրացված պաշտոնին։ Արշակ Կարապետյան անունով գեներալ ունեինք, որին Սերժ Սարգսյանը ապրիլյանից հետո հեռացրել էր Զինված Ուժերի համակարգից, սրան գտան, 2018-ին բերեցին, մի ցուցմունք կորզեցին, որի հիման վրա էլ նախագահ Քոչարյանին 2 տարի պահեցին կալանավորված, իսկ դրա դիմաց 2018 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական, 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Դե հետո էլ, գիտեք, Պաշտպանության նախարար էր։ Նրան ևս որևէ կերպ պատիժ չհասավ, գոնե պարտության բերած պատերազմի ժամանակ գերագույն գլխավորին առնվազն սխալ խորհուրդներ տալու համար, այլ գործից հանեցին, որովհետև, ըստ մամուլի, բացի հայկականից, ունեցել է նաև ռուսաստանյան քաղաքացիություն, Նիկոլը վախեցել է ավելորդ շուխուռից։

Այսօր էլ հերթական առաջխաղացման ականատեսը եղանք՝ դատախազ Կարեն Բիշարյանը, որը նույն կերպ դոշով պայքարում էր որ Ռոբերտ Քոչարյանը անպայման մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչ քրեականի դատավոր։ Էլի չի պատժվել, միայն առաջխաղացում է ունեցել։ Ընդ որում, էս մարդու պարագան հատկապես զավեշտալի է նրանով, որ նույն թվականի մարտ ամսին ԱԺ ամբիոնից մարտի 1-ի մասով լրիվ ոըւրիշ բան ասաց, իսկ հուլիսին՝ տրամագծորեն հակառակը։ Հետո պարզվեց՝ մինչև հեղաշրջումն ասած բաները ավելի ճիշտ էին։ Ուղղակի մարդը երևի ուզեցել էր ինքն էլ կարիերա անի, էս թվարկված պաշտոնյաներից ո՞ր մեկից էր պակաս։

Մտածում եմ՝ եթե այս տրամաբանությունը շարունակվելու է, կարող են Արթուր Դավթյանին շուտով Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել, չէ՞ որ իր ջանք ու եռանդը շատ ավելի մեծ է եղել պատերազմող երկրի 3 գեներալ գնդապետներին քրեական հետապնդման տակ պահելու, իսկ նախագահ Քոչարյանին այնպես մեկուսացնելու հարցում, որ անգամ 2 Նոր տարիներին թոռներին չտեսնի, մինչև Նիկոլն իր սև գործը կաներ։

 

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>