«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
15
Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Պատերազմ Արցախում
Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը

Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների այս խորհրդաժողովն անցկացվում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

«Մենք կրկին հավաքվել ենք՝ համակարգելու, համադրելու և նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ  մեր գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։ Սակայն դժվար ժամանակներն են, որ լավագույնս ի հայտ են բերում իրական նվիրյալներին, ազգային էլիտային։ Այս առումով պետք է հպարտությամբ նշել, որ Հայ դատի պատասխանատու ընկերները, ատամներով սեղմելով ցավն ու կսկիծը, համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայության շահերի պաշտպանության դիրքերից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մեր հայրենիքը, հետևաբար և կուսակցությունը, դիմակայում են իրենց պատմության դժվար  փուլերից մեկը, բայց ոչ միակը։ Հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ, իսկ հաղթահարման բանալին եղել է ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, ավելի ուժեղ և շատերի համար անհնարին թվացող պատասխաններում։

Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը: 1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո ունեցել ենք Առաջին Հանրապետություն, անկախության կորստից հետո ունեցել ենք պայքար Լեռնահայաստանի համար, դիմադրություն Սյունիքում։

1960-ականների Ցեղասպանության միջազգային ճանաչման շարժումն իր բոլոր դրսևորումներով նոր կյանք և նոր թափ տվեց Սփյուռքում հայ ժողովրդի գոյատևմանը և պայքարը շարունակելուն։

Երկրաշարժից հետո ունեցանք Արցախյան ազատագրական պայքար, հաղթանակ, Հայաստանի Հանրապետություն։

«Մենք մեր պատմության վերջին 100 տարվա ընթացքում ունեցել ենք անկումներ, բայց ունեցել ենք նաև վերելքներ։ Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է և բոլոր այն փորձերը ներքին ու արտաքին մի շարք  ուժերի կողմից՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև  թույլ ու չհաղթող, ձախողված և  դատապարտված ազգ պետք է ստանան  համարժեք պատասխան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ հարյուրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

«Նախ՝  պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը,  կառավարել կորուստները  և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ այդ երազի հետևից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ» կամ «պաթոսով հայրենասերներ»․ իսկ ովքե՞ր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք, անսրբություն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին այս աղետի առջև, ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը  պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Հայաստանում ստեղծված այս իրավիճակը, ասաց նա,  ժողովրդի կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի:

«Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է՝ խաբեություն է․ ճգնաժամը գնալով  ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին:  Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նախ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանությունը:

Ելնելով նոր իրողություններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում:

Կրթական և մշակութային ոլորտներում իրականացնել խորքային բարեփոխումներ, և դրանց հիմքում դնել հայրենասիրական և ազգային դաստիարակությունը։

«Մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը և քայլերը, որոնք անհրաժեշտ է մեր երկրին ստեղծված վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ կա այս իշխանությունը՝ այդ ամենը անարդյունք է, հետևաբար պետք է ձևավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանավորներին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրութան՝ թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները իրենց աթոռներից»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․           

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>