Երբ մեր սրբազան հողում հայտնված թշնամու լկտի բաշիբոզուկը փորձի բռնաբարել և մորթել, «սաստող հայացքը» ոչնչով չի օգնելու
Դիտել նաև
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Հեթական «սաստող հայացքից» իբր էքստատիկ վիճակում հայտնված «դու գերմարդ ես», «դու հզոր ես» և ծեռնածվության բոլոր կանոններով ու այլ անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը՝ բթացնելով ու կտրելով նրան իրականությունից և խորտակելով այդ իրականությունը փոխելու կամքը։
Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Որովհետև, երբ մեր սրբազան հողում հայտնված թշնամու լկտի բաշիբոզուկը փորձի բռնաբարել և մորթել, «սաստող հայացքը» ոչնչով չի օգնելու, իսկ միակ փրկությունը լինելու է ինքնաձիգի փողի ոչինչ չասող «հայացքի» տակ նրան պարզապես շանսատակ անելը։

