Հայ ըմբշամարտիկները ոսկե մեդալների են արժանացել Փարիզում
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալակիրներ են դարձել՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), 80 կգ քաշային Կարապետ Չալյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան): Բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան):
Մրցաշարը անցկացվել է հունվարի 28-29-ը: Մեր ըմբիշները Փարիզ են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: