Անկարան կոչ է անում Հայաստանին՝ օգտվել խաղաղության հաստատման համար ընձեռված հնարավորությունից
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նոյեմբեր 25-ին գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա:
Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:
«Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման համար իրեն ընձեռված հնարավորությունից»,- ասվում է նույն նիստի ավարտին արված հայտարարության մեջ, հայտնում է թուրքական Anadolu-ն։
«Հայաստանը պետք է լիովին պահպանի հրադադարի ռեժիմը եւ հավատարիմ մնա համագործակցությանը», - ասվում է հայտարարության մեջ:
Zham.am