Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

