ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են
Դիտել նաև
Ջրվեժ թաղամասում 9000-ից ավելի բնակիչներ սպառնում են փակել ճանապարհները
Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ձյուն, բուք, մառախուղ․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին
Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը»
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Արագածի, Ճամբարակի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

