Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ավիացիայից առաջ կյանքը այլ էր, կարելի է ասել` ոչինչ (լուսանկարներ)

‹‹Օդային մարտիկները››

Կապիտան Նարեկ Սարգսյան

Կապիտան Նարեկ Սարգսյանը պատմում է, որ օդաչու դառնալու երազանքը մանկուց է ունեցել: ‹‹Շատերն են երազում դառնալ օդաչու, սակայն միայն հաջողակներին է բախտը ժպտում››,-ասում է կապիտանն ու հավելում, որ բախտը ժպտում միայն նրանց, ովքեր ամենաշատն են երազում, ամենաշատն են աշխատում ու ամենաշատն են տանջվում: ‹‹Այլ կերպ հնարավոր չի, երկինքը ծույլերին, վախկոտներին ու հիասթափվողներին չի ընդունում: Օդաչու դառնում են միայն նրանք, ովքեր աստծո կողմից տրված շնորհ ունեն, բայց առանց ջանքեր գործադրելու անհնար է այդ շնորհն իրագործել››:
Նարեկի առաջին թռիչքը եղել է 2009 թվականի հուլիսի 4-ին: Ասում է` այդ օրը փոխել է իր կյանքը, ապրելակերպը, ցանկությունները:
‹‹Ավիացիայից առաջ կյանքը այլ էր, կարելի է ասել` ոչինչ, ավիացիայից հետո կյանքը գունեղ է: Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ավիացիան, երկինքը ինչ է տվել ինձ: Կյանքի ու մարդկանց հանդեպ վերաբերմունքն է փոխվել, դառնում ես ավելի դրական ու ավելի բարի››,- ասում է կապիտան Սարգսյանը` հավելելով, որ այժմ նպատակ ունի դառնալ լավագույնը, անընդհատ կատարելագործվել ու դառնալ օրինակ ապագա կուրսանտների համար:

***

Փոխգնդապետ Սերգեյ Գասպարյան

Փոխգնդապետ Սերգեյ Գասպարյանը ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: ‹‹Ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է դառնաք օդաչու›› հարցին պատասխանում է. ‹‹Բոլորի պատմությունն էլ նույնն է, մենք այստեղ ենք սիրուց, երազանքից դրդված: Ասում են` ամուսնությունները երկու տեսակի են լինում` հաշվարկով և սիրո վրա հիմնված: Ավիացիան` սիրո վրա հիմնված ամուսնություն է››,- ասում է փոխգնդապետն ու հավելում, որ 23 տարվա համատեղ կյանքի ընթացքում սերն ավիացիայի հանդեպ միայն ավելացել է:
Փոխգնդապետը խոստովանում է, որ տարեցտարի ավիացիան ավելի որակյալ ու զարգացած է դառնում: ‹‹Ունենք կուրսանտներ, երիտասարդ օդաչուներ, ովքեր շատ լավ են տիրապետում իրենց գործին: Սիրում են իրենց աշխատանքն ու ամբողջությամբ նվիրվում են ավիացիային: Եթե ուզում ես դառնալ լավ օդաչու, ապա ուրիշ տարբերակ չկա, քան ամբողջությամբ ու անմնացորդ նվիրվել ավիացիային: Միայն այդ ժամանակ է օդաչուն հասնում հաջողության››,-ասում է փոխգնդապետը:

***

Գնդապետ Արմեն Ներսեսյան

Գնդապետ Արմեն Ներսեսյանը ՀՀ զինված ուժերում է 1993 թվականից: Ներկա դրությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարն է: Կատակով ասում է, որ մինչ հայկական ավիացիայի շարքերը համալրելը թե՛ ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները, թե՛ երիտասարդ օդաչուները, սպասարկող անձնակազմը, հրահանգիչները իր ձեռքի տակով են անցնում, ստանում անհրաժեշտ գիտելիքներ ու մասնագիտական փորձ: Գնդապետը հավաստիացնում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ավիացիան համարվում է էլիտար ստորաբաժանում, օդաչուներն էլ տարբերվում են մնացած զինծառայողներից: ‹‹Պատճառն այն է, որ օդաչուի ճակատագիրը տրվում է ի վերուստ: Նա չի կարող երազել այլ մասնագիտության մասին, սակայն դառնա օդաչու: Հենց այդ պատճառով էլ աշխարհի բոլոր երկրներում օդաչուները տարբերվում են››,- ասում է գնդապետն ու հավելում է. ‹‹Անձնական փորձից եմ ասում››:
Ավիացիայի հանդեպ սերը գնդապետ Ներսեսյանի մոտ ծնվել է դեռևս 90-ականներին Արցախյան ազատամարտի ժամանակ: ‹‹Այդ ժամանակ ապրում էինք Շահումյանում ու պատերազմից առաջինը, որ տպավորվել է հիշողությանս մեջ` ավիացիայի կատարած աշխատանքն է, թե ինչպես էին օգնում ժողովրդին, ինչպես էին մարդկանց փրկում, ինչպես էին զենք ու վառելիք հասցնում: Հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ սեր ու հարգանք առաջացավ դեպի ավիացիան: Երջանիկ եմ, որ երազանքս դարձավ նպատակ, հետո իրականություն››,- ասում է նա:
Գնդապետը խոստովանում է, որ օդաչուի մասնագիտությունը բարդ է. այն անընդհատ կատարելագործվելու, անընդհատ սովորելու ու միշտ երազելու մասնագիտություն է: ‹‹Պետք է վստահ լինես քո ուժերին, քո կամքին: Օդաչուն ազատ մարդ է: Երկնքում ամեն ինչի մասին մոռացվում է ու աշխարհը բոլորին ուրիշ կերպ է ընկալվում: Ու քանի որ այսօր մեր տոնն է, բոլոր օդաչուներին մաղթում եմ կապույտ երկինք և որ յուրաքանչյուր օդաչուի թռիչքը ունենա վայրէջք››:

ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>