Չեմ կասկածում, որ այս ամենին վերևից նայելով՝ Ավոն ասում է՝ «սրանք կամ էշ են, կամ էլ ապուշ...»
Դիտել նաև
Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ
Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
1993թ. մարտի 27-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում փայլուն կերպով իրականացվեց Քարվաճառ-Օմար օպերացիան: Այդ ռազմագործողության շնորհիվ Արցախն ունեցավ Մայր Հայաստանին կապող ռազմավարական կարևորության երկրորդ ճանապարհը...
Դրանից 27 տարի անց՝ 2020թ. հենց այս օրը, հայկական ապիկար իշխանությունների որդեգրած պարտվողական քաղաքականության արդյունքում, Հայոց միջնաբերդ հանդիսացող Քարվաճառն առանց կրակոցի հանձնվեց թշնամուն... Հանձնվեց Քարվաճառ-Օմար ռազմագործողության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին...
Չեմ կասկածում, որ այս ամենին վ ե ր և ի ց նայելով՝ Ավոն ասում է՝ «սրանք կամ էշ են, կամ էլ ապուշ...»: Ջղայնության պահին հենց այս որակումներն էին նրա կողմից նախընտրելին...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

