Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան
10
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան

Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ եւ ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստը մեկնարկեց Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը եւ հայտարարեց, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես տղամարդ եւ ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ։

Զոհրաբյանը կոչ է արել նաեւ սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի եւ Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։

Հարգելի գործընկերներ,

Այսօր մեր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է։ Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտը իրեն չի պահելու ո՛չ որպես քաղաքական գործիչ եւ ո՛չ էլ որպես տղամարդ եւ հրաժարական չի ներկայացնելու։ Ուստի, մենք պետք է հավատարիմ մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը եւ թույլ չտանք, որ մի ինչ որ Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը եւ չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, մեր Վեհաժողովը վերածի կլոունադայի։ Մենք պետք է հենց հիմա սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը եւ մաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի եւ շահերի բախման ամոթալի խարանից։ Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել, իրենց շահը թելադրել մեր Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ՝ որ ավելի ամոթալի է՝ ԵԽԽՎ նախագահի։ Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի մեր Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու էր իրենց կոկորդին։ Ես ողջունում եմ մեր Վեհաժողովի բյուրոյի կողմից կոռուպցիոն հայտարարությունների ուսումնասիրության անկախ կառույցի ստեղծումը։ Վստահ եմ, որ այդ մարմնի քննության առարկա կդառնան ինչպես «Խավիարային դիվանագիտության» հայտնի դեմքերը, այնպես էլ՝ քննության առարկա կդառնա այն, թե ում միջոցով եւ որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը՝ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, որտեղ բացի արդեն հայտնի Լուկա Վոլոնտեից, ինչպես պնդում է նաեւ այդ գործին խիստ քաջատեղյակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախկին անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, ներգրավված են նաեւ Պեդրո Ագրամունտն ու մեր Վեհաժողովի այլ պատգամավորներ եւս։ Հույս ունեմ, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիսա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները։ Եվ պատահական չէ, որ այս կառույցի ստեղծմանը նախարարական կոմիտեում կատաղի դեմ արտահայտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան։ Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերի մասին, սակայն դուք լռում էիք։ Երբ ես իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ եւս, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք։ Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը։ Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերը այլեւս չկրկնվեն։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>