Լսումները լավ հնարավորություն են արտախորհրդարանական ընդդիմության համար.
Լսումները լավ հնարավորություն են արտախորհրդարանական ուժերի համար՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։ Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Լսումները, նրա խոսքով, հնարավորություն են խորհրդարանի ամբիոնից միջազգային կառույցներին դիմելու եւ գործող իշխանությանը պահանջներ ներկայացնելու համար։
Նշենք, որ լսումներին մասնակցում են ինչպես ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ, ինչպես նաեւ փորձագետներ, վերլուծաբաններ, նախկին զինվորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ մտավորականության, տարբեր ՀԿ-ների եւ արտախորհրդարանական ընդդիմության, այդ թվում՝ Ազատագրական շարժման ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ News.am