Ընտրվելուց ժամեր անց Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
Դիտել նաև
Է՞լ ովքեր են «հերթում»
Գրիգորի Մինասյանը հրաժարական է տվել
Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո, հայտնում է BBC-ն: Հրաժարականի պատճառը, ինչպես նշում է տեղի ռադիոն, Կանաչների որոշումն էր՝ դուրս գալ Սոցիալ-դեմոկրատների հետ կազմած կոալիցիայից: Այս որոշումն իր հերթին հետևանք էր նրա, որ խորհրդարանը հրաժարվեց հաստատել երկրի բյուջեի նախագիծը։