Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Վտանգված է հայ-ռուսական հարաբերությունների ապագան

Նոյեմբերերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Ըստ էության խաղաղության դարաշրջանի լոզունգի տակ եզրագծին է մոտենում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պահանջատիրության հանգուցալուծումը:
 
Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերի դեպքում էր, այսօր էլ հանրությունից գաղտնի է պահվում ստորագրվելիք հիմնարար փաստաթղթի բովանդակությունը, մինչդեռ ունեցած համազգային նշանակությամբ այն պիտի դրվի լայն քննարկման, հայկական աշխարհը պիտի հստակ հասկանա, թե հռչակվող խաղաղության դարաշրջանն իրականում ինչ գին կարող է ունենալ իր համար, փաստացի ինչ ենք կորցնելու, ինչ արժեքներից ենք հրաժարվելու և ով է հանդիսանալու այդ խաղաղության երաշխավորը:
 
Մինչ այսօր ընթացող բանակցային գործընթացի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որն ապագայում ևս փորձելու է իր ծանրակշիռ ազդեցությունն ունենալ ստորագրվելիք պայմանագրի վրա, ինչը միանգամայն բնական է` հաշվի առնելով տարածաշրջանում ու առհասարակ աշխարհաքաղաքական դասավորումներում ունեցած նրա հանգուցային դերը:
 
Հարյուրամյակներով հայ մարդն իրեն տեսել է Ռուսաստանի հետ համագործակցության պատմամշակութային, ռազմաքաղաքական գործակցության դաշտում` համարելով, որ քրիստոնյա հայ ժողովրդի բնական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը քրիստոնյա ռուս ժողովուրդն է: Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանը մնաց տարածաշրջանում ռուսակա հենակետ, ռազմաբազա ունեցող միակ երկիրը: Պատմական իրողություններով պայմանավորված` հայ մարդը մշտապես կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, չափազանց զգայուն է Ռուսաստանի քայլերի, հայկական շահը պաշտպանելու կամ անտեսելու նկատմամբ:
 
Ցավոք 44-օրյա պատերազմն ու դրա ծանրագույն ելքը մարդկանց մոտ ողջամիտ կասկած են ձևավորել, որ այս ամենը կատարվել է Ռուսաստանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ, որ այն հաջողվել է իրականացնել ռուսական քաղաքական էլիտայում ակնհայտ պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման քաղաքական գործիչների ուժերով: Ակնհայտ է նաև, որ Հայաստանում գերիշխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական համակրանքը, կա վստահություն, որ վերջինս կարևորում է հայկական շահը և թույլ չի տա այն անտեսել:
 
Այս զգայուն իրավիճակում եթե Հայաստանի կամազուրկ իշխանություններին պարտադրվի ժողովրդի կամքին հակառակ ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ, անդառնալի հարված կհասցվի հայ-ռուսական հարաբերություններին, ժողովուրդի մեջ կամրապնդվի համոզմունքը, որ Ռուսաստանը Հայաստանը դնում է թուրքական զոհասեղանին`անդարձ փակելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների էջը: Արդյունքում կունենանք քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք փոխած Հայաստան, իսկ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ կգծագրվի իսլամական աշխարհի նոր աշխարհագրություն։
 
Հետևաբար Ռուսաստանը պետք է թույլ չտա, որ ժողովրդի երբեմնի աջակցությունը կորցրած, գերազանցապես հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներով համալրված հայաստանյան իշխանությունն, առանց ժողովրդի դատին ներկայացնելու, Ռուսաստանի պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման գործիչների ճնշման ներքո ի վնաս Հայաստանի ստորագրի որևէ վերջնական փաստաթուղթ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>