«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պատերազմ Արցախում
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանը ինքնաձիգից արձակված կրակոցներից մահանալուց առաջ բռնության է ենթարկվել

2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝  մարտական  դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:

Կատարված  նախաքննության  արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ  քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:

Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի  19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։

Նույն օրն իսկ միջնորդություն  է  ներկայացվել  ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  ընդհանուր  իրավասության  առաջին  ատյանի  դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը  որպես  խափանման  միջոց  կիրառելու  վերաբերյալ,  որը  նույն  օրը  բավարարվել  է և նրանք կալանավորվել են:

Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել  է  մարտական  հենակետի  ողջ  անձնակազմը,  որոշում  է  կայացվել օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  անցկացնելու  մասին և այլն: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար:

Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության, դրա նկատմամբ դատախազական հսկողության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար:

Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:

Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում:

Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>