Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանուﬓերը լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին», - «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անդրադառնալով ﬕջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազﬕ ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող ﬔկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:
«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Լուսանկարը՝ «Արﬔնպրես»-ի

