Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
27
Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ

Կանանց աջակցման կենտրոնը խաղում է իմ 4 երեխաների ճակատագրերի հետ. Արա Խաչատրյան

«Ես շատ եմ ցավում, որ իմ ընտանիքին առնչվող դեպքերի մանրամասներ դարձել են հանրության սեփականությունը: Ես երկար ժամանակ փորձում էի այս ամենին չարձագանքել, քանի որ հույս ունեի, որ Կանանց աջակցման կենտրոնը ու նրանց ազդեցության տակ հայտնվածնախկին կինս, ի վերջո, կգիտակցեն, որ չի կարելի փորձել հասնել իրենց ուզածին փաստերխեղաթյուրելովու հրապարակավ կեղծիքներտարածելով: Ի վերջո փաստերը ավելի ծանրակշիռ են, քան ոմանց՝ կեղտոտ քայլերի դիմելու կարողությունները: Հիմա ես ստիպված կլինեմ պատմել ողջ ճշմարտությունը»,- այսպես սկսվեց մեր զրույցը Արա Խաչատրյանի հետ, ում Կանանց աջակցման կենտրոնը հրապարակավ փորձում է ներկայացնել որպես «բռնարար», որից «ճիրաններից» իրենք փրկելեն «խեղճ» կնոջը: Իդեալական սցենար, որպեսզի Կանանց աջակցման կենտրոնը արդարացնի իր գոյության անհրաժեշտությունը, աղմկելու առիթ ունենա՝ հանուն դրա, ըստ Արա Խաչատրյանի, «չխորշելով խաղալ 4 անչափահաս երեխաների ճակատագրերի հետ»:

Ինչպես պատմեց Արա Խաչատրյանը, այս տարվա հունվարի 4-ին իր կինը ՆաիրաՍմբատյանը, գնացել է տանից ու հունվարի 5-ին հաղորդում տվել ոստիկանություն, թե ինքը բռնության է ենթարկվել, սակայն ամուսնու դեմ բողոք չի ներկայացրել: Հետո փոշմանել է ու որոշել է բողոք ներկայացնել: Նաիրա Սմբատյանն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության հունվարի 13-ին, 9 օր հետո, որը հաստատել է վնասվածքների առկայությունը, հարուցվել է քրեական գործ: Սակայն Արա Խաչատրյանին անգամ որպես կասկածյալ չեն ներգրավել գործում, քանի որ չկա, որևէ ապացույց, որ Նաիրա Սմբատյանին հենց ամուսինն է ծեծի ենթարկել: Հունվարի 5-ին բողոքը վերցրած ոստիկաններն էլ նրա դեմքին վնասվածքներ չեն նկատել. «Գործն ակնհայտ սարքած էր, ու հանցակազմի բացակայության պատճառով էլ իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Բայց Նաիրա Սմբատյանի փաստաբան՝ Ստեփան Ոսկանյան շարունակում է ակնհայտ կեղծ լուրեր տարածել իմ մասին: Նա անգամ հայտարարել է, թե աղջիկներս էլ ծաղրի են ենթարկել իրենց մորը: Կարծես ինքը մեր տանն է եղել: Ես արդեն իսկ դիմել եմ փաստաբանների պալատ, քանի որ նա խախտել է էթիկայի կանոնները: Ի դեպ ծեծի մասով գործը կարճված չէ, ու ես ինձ էլ շատ հետաքրքիր է՝ որտեղ ու ինչպ այմաններում էայն տեղի ունեցել: Ու այս տեսակյունից ևս փաստաբանը ակնհայտ անգրագիտություն է թույլ տվել՝ հրապարակելով նախաքննության գաղտնիքներ ու այս մասով էլ արդեն համապատասխան մարմիններին դիմել եմ: Նա նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել, թե ես սոսնձել եմ Նաիրայի հայրական տան դուռը, այն դեպքում երբ կրկին որևէ ապացույց չունի»:
Մեր հարցին, թե եթե չի եղել բռնություն, կնոջ նկատմամբ, ինչն է նրան ստիպել հեռանալ տնից, Արա Խաչատրյանը ունի իր հիմնավորումը. «Ինչքան էլ որ ցավալի է պատճառը ֆինանսական է, ուուղղորդված նախկին կնոջս ընտանիքի կողմից: Բանը նրանում է, որ նրա հայրը՝ Արշակ Սմբատյանը, իր աշխատավայրում` «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում որպես աշխատողներ գրանցել էր Նաիրային ու եղբորը՝Արթուր Սմբատյանին, չնայած նրանք մի օր անգամ աշխատանքի չեն գնացել այնտեղ, ուղղակի նրանց անունով աշխատավարձ էր դուրս գրվում. «Երբ ես իմացա, որ կնոջս անունով նման անօրինական քայլեր են արվում ու պետական գումարներ են գողացվում, պահանջեցի հանել Նաիրային գրանցումից: Պարզ է, որ սա դուր չեկավ Արշակ Սմբատյանին, քանի որ սա զրկում էր իրեն մի զգալի գումարից: Սա պատճառներից մեկը եղավ՝ Նաիրային իմ դեմ տրամադրելու»,-պատմեցԱրաԽաչատրյանը:
Արա Խաչատրյանը կարծում է, որ իր նախկին կինը գտնվում է ծանր հոգեբանական իրավիճակում, ինչ էլ հմտորեն օգտագործում են և´ նրա ընտանիքը և´ Կանանց աջակցման կենտրոնը:
Մասնավորապես Կանանց աջակցման կենտրոնը արդեն 2 ամսից ավելի է՝ թույլ չի տալիս, որ իր հետ այժմ բնակվող 3 աղջիկները տեսակցեն մոր մոտ գտնվող 3-ամյա որդուն: Առանց որևէ հիմնավորման ու խախտելով օրենքը՝Կենտրոնը մերժում է երեխաների տեսակցությունը իրենց փոքր եղբորը, չնայած կա դատարանի համապատասխան որոշում, որն արգելում է երեխաների միջև շփմանը խոչընդոտելը: ՀՀ ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչությունն ու ԴԱՀԿ-ն ևս այս հարցով դիմել են Կանանց աջակցման կենտրոնին, սակայն ոչ մի օգուտ դա չի տվել: Ըստ Արա Խաչատրյանի՝ կենտրոնը նաև բացառում է ցանկացած կոնտակտ մոր ու աղջիկների մեջ, անգամ հեռախոսով շփվել թույլ չի տալիս՝ էլ ավելի խորացնելով անջրպետը նրանց մեջ. «Տհաճ իրավիճակ է հիմա իմ ընտանիքում, որ գուցե կարողանայինք մենք հաղթահարել, սակայն Կանանց աջակցման կենտրոնը ամեն ինչ անում է, որ վերջնականապես քանդի ընտանիքս, չթողնի ոչ մի շանս՝ խոսելու և իրար հասկանալու: Ի վերջո Նաիրան անկախ ամեն ինչից իմ 4 երեխաների մայրն է, ու դա դարձելի չէ: Ով է թույլ տվել այդ կենտրոնին խանգարել մոր ու երեխաների միջև շփմանը: Դուստրերս շատ են սիրում իրենց եղբորը, ու սարսափելի տանջվում են, որ արդեն 5 ամիս է նրան չեն տեսել: Նաիրան նրան առևանգել է մանկապարտեզից հունվարի 25-ին»,-ասում է Արա Խաչատրյանը:
Ի դեպ կենտրոնը միայն այդքանով չի սահմանափակվել: Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան՝պահանջելով աղջիկների նկատմամբ դատա-հոգեբանական փորձաքննություն նշանակել՝ պնդելով թե նրանք գտնվում են հոր ճնշման տակ: Այս տեղեկատվությունը տեսել են աղջիկների դասարանցիները ու մեկնաբանել, որ աղջիկները հավանաբար հոգեկան խնդիրներ ունեն, եթե նրանց նկատմամբ փորձաքննություն անելու պահանջ է ներկայացվել. «Պատկերացնո՞ւմ եք սա ինչ ծանր վիճակի մեջ է գցել աղջիկներիս: Նրանք ինչքան ճնշված են: Փաստաբանի անգրագետ ու անխիղճ քայլի պատճառով աղջիկներս չեն կարողանում շփվել իրենց հասակակիցների հետ: Ինչքա՞ն կարող է այս ամենաթողությունը շարունակվել իմ երեխաների ապրումների հաշվին: Մինչ այդ էլ կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանն էր աղջկաս նկարը առանց իմ թույլտվության դրել էր իր էջում ու վարկաբեկող մեկնաբանություններ դրել»,- նշում է նա:
Արա Խաչատրյանը հուսով է այս ամենը շուտով կավարտվի, մանկահասակ տղան կվերադառնա՝ապրելու իրենց հետ ու երեխաները հոգեբանորեն կվերագտնեն իրենց. «Ես կանեմ ամեն ինչ, որ երեխաներս երբևէ էլ նման շոկային իրավիճակներում չհայտվեն, սակայն կենտրոնի՝ հանուն իր գրանտների կատարած քայլերի համար մինչև վերջ պատասխան եմ պահանջելու»,- եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>