Ադրբեջանում ջրի հետ կապված լարված իրավիճակ է. Բաքուն նախատեսում է օգտագործել Արցախի օկուպացված տարածքների ջրային ռեսուրսները
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Վերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը, սակայն, այնուամենայնիվ, երկրում պահպանվում է ջրի հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։
«Օրակարգում է նաև օկուպացիայից ազատագրված տարածքների (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ - խմբ) ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը կնպաստի նաև ջրի հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։

