Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։ Ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների պայքարում Արման Անդրեասյանը հաղթել է բոլոր մրցակիցներին և արժանացել ոսկե մեդալի:
Մարզիկ-զինծառայողներ Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) նվաճել են աշխարհի փոխչեմպիոնի կոչումներ և արժանացել արծաթե մեդալների: Հարություն Մանուկյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:
Հայաստանի պատվիրակության ազատ ոճայինները, ընդհանուր առմամբ, նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղ՝ Ռուսաստանի Դաշնություն, 2-րդ տեղ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն):

