Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Հայաստանի և Արցախի շուրջ շարունակվում են գեներացվել շատ վտանգավոր տարածաշրջանային գործընթացներ

Արձանագրենք,որ Հայաստանի և Արցախի շուրջ շարունակվում են գեներացվել շատ վտանգավոր տարածաշրջանային գործընթացներ, կարծում եմ, որ դա բոլորին արդեն պարզ է,նույնիսկ սուտի «խաղաղության» մոլուցքով տառապող «թունդ» իշխանամոլների համար։ 

Ես հիմա չեմ անդրադառնա այն պարզ իրողությանը, որ այս իրավիճակի պատասխանատուն հանդիսանում են Հայաստանի ներկայիս, իբր, «գերարհեստավարժ» իշխանությունները, սակայն մի երկու դիտարկում մեզ բոլորիս համար, քանզի իշխանություններին դիմել կամ հորդորել գործել ազգային շահերի տրամաբանության ներքո անիմաստ է , իրենք «պողպատե» ականջակալներով են և ոչ մի բան ունակ չեն ընկալելու։

Ինչևիցէ ... տեսեք, մենք գիտենք արդեն, որ դեկտեմբերի 15-ին «եվրոպաներում» նախատեսվում է անցակցնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Իսկ ի՞նչ օրակարգով, հայտնի չէ։ Իշխանությունները նույնիսկ ծպտուն չեն հանում և դա շատ-շատ-շատ-շատ մտահոգիչ է, քանզի՝ բացի համոզիչ, սիրուն, երկար-բարակ խոսելուց «պայծառ ապագաների» մասին իրենք ուրիշ ոչ մի բանի ունակ չեն, և եթե հիմա լռում են, ուրեմն վիճակը «բուրդ է»։

Սա ասում եմ առանց հեգնանքի, քանզի վիճակի վատթարացումը առաջին հերթին հարվածելու է ժողովրդին, իսկ իրենք միշտ կգտնեն արդարանալու համար ինչ-որ մի հերթական «մեղավոր»։

Հիմա տեսեք... Ադրբեջանը ուղիղ, իսկ Թուրքիան քողարկված արդեն շատ հստակ հայտարարել են ,որ եթե Հայաստանը չհամաձայնվի «միջանցքի» տրամադրմանը Սյունիքով թուրքերին և ադրբեջանցիներին միավորող լոգիստիկ հանգույցին, ապա ադրբեջանցիները միանշանակ կսկսեն նոր պատերազմ , Սյունիքով «միջանցք» (այո հենց միջանք) ճեղքելու նպատակով։
Այլ կերպ ասած, եթե Հայաստանը չհամաձայնվեց ինքնակամ մասնատվել ,այսինքն Սյունիքը նվիրել թուրք ադրբեջանական տանդեմին ,ապա իրենք դա կանեն ուժի կիրառմամբ։

Կրկնեմ ևս մեկ անգամ մեր «հպարտ քաղաքացիներին» ,որ թուրք ադրբեջանական ոհմակը պահանջում է մեզանից կամովի գնալ տարածաշրջանային ինքնասպանության («միջանք») թե չէ, իրենք մեզ ուժի կիրառմամբ կստիպեն։

Աբսուրդային է հնչում, բայց իրականում սա այն իրողությունն է ,որի մեջ մենք գոյատևում ենք ։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչը ես գրել եմ, բնավ, չի խտացնում գույները, երբ նկարագրում եմ իրական տարածաշրջանային իրավիճակը, որի մեջ մենք բոլորս գտվում ենք, նույնիսկ մի քիչ մեղմ եմ արտահայտվում, որ խնայեմ որոշների «թավշյա» նյարդերը։

Բայց միևնույն է ,բոլոր իբր «խորը» որոնք այսօր փորձում են իրականացնել փաշինյանական իշխանությունները,որ մի կերպ պլստան ստեղծված իրավիճակի ծանրագույն հեռանկարներից, այնքան պրիմիտիվ և անարդյունավետ են, որ պարզապես ապշում ես քաղաքական մտքի սակավությանը, որը տիրում է իշխանության քայլերի ներքո։

Ես նաև հասկանում եմ ,թե ինչ սարսափի մեջ են իշխանավորները, քանզի իրականում հասկանում են թե ինչ ահավոր հետևանքների է բերել իրենց քաղաքականությունը ,սակայն զարմանում եմ անկեղծ ,որ այս ամենը հասկանալով իշխանությունները չեն փորձում գոնե ինչ-որ մի բան ձեռնարկել, որ երկիրը վերջնականապես չվերացնի։

Գուցե հույսը դրել են խոշոր տարածաշրաջանային խաղացողների վրա (Ռուսաստան,Իրան,ԱՄՆ և Եվրոպա) որոնց համար նույնպես անընդունելի է թուրքական գործոնի ուժեղացումը...անկեղծ չգիտեմ,բայց եթե դա այդպես է, և Հասյաստանը այս պարագայում պարզապես կողքից դիտելու է, թե ինչպես են իր ապագան որոշում (իրական ապագան, այլ ոչ թե էն անկապ Ապագա Կա՛ յի անիմաստ լոզունգը) «պայմանական մեծերը», ապա էլ ու՞ր եք գնում, մի հատ «SOS Արմենիա» նամակ ուղարկեք բոլոր երկրների մայրաքաղաքներ, միգուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի:

Կատակը կատակով ,բայց իրավիճակը իրականում գերլարված է, և այդպես ոչ ոք չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մեզ համար հիմա ընտրությունը վատի և վտագույնի մեջ է և սա է ամենաահավորը։

...հա չմոռանաք հանկարծ, Ապագա Կա ՛, վայելեք:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>