Դատարանը մերժեց պաշտպանի՝ Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը
Դիտել նաև
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը
Արմեն Գրիգորյանը պատասխանել է Օվերչուկին՝ Երևանի կուրսը չի փոխվի (տեսանյութ)
Կա՛մ այս կառավարությունը փոխում է ծրագիրը, կա՛մ հրաժարական է տալիս․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատական քննության փուլում Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը։
«Ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ՍԴ դիմելու հիմքեր կային։ Հիմա դատավոր Միսակյանը այլ կարծիքի է, պարտավոր ենք այդ կարծիքը հարգել, որովհետև նա այն եզակի դատավորներից, որը եթե ինչ-որ որոշում կայացնում է, դա իրենն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
«Մեր պայքարը շարունակվում է, կհասկանանք, թե հետագայում ինչ անենք»,- հավելեց նա։