ԱԳՆ-ն ՝ նոյեմբերի 26-ին Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման լուրերի մասին
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը:

