Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Գիտնականների տեսակ կա, որ ինքնասպանության են դրդում մարդկանց. Դավիթ Պետրոսյանների վիշտը Գայանեների աշխատանքային նպատակն է

Գիտնականների տեսակ կա, որ ինքնասպանության են դրդում մարդկանց։
 
Երկու լուր։
 
Առաջինը՝ Ինքնասպանություն է գործել մշակութաբան, ուսուցիչ Դավիթ Պետրոսյանը։
Մյուսը՝ Ալիք մեդիայի հետ հարցազրույցում մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը էնպիսի նախադասություններ է ասել, որոնցով հաստատում է, թե իբր Շուշին հայկական չի։
 
Դավիթ Պետրոսյանի ընկերների պատմածներից իմանում ես, որ մասնագետը չափազանց ծանր էր տանում Հայաստանի աղետների այս շարքը։ Ու կյանքին վերջ տալու նրա որոշումը կապվում է երկրի հետ տեղի ունեցած ողբերգությունների հետ։
 
Գայանե Շագոյանը ռուսաստյաց է։ Արդարության հանդեպ նրա մտահորիզոնը սահմանափակված է Ռուսաստանի դեմ խոսելով։ Նրա քաղաքական ճաշակի հիմնական առանցքներից է Խորհրդային տարիների բռնաճնշումները։
 
Ինչո՞ւ են մարդիկ ուսումնասիրում բռնաճշնումները։ Առաջին հայացքից թվում է, թե արդարությունն ու մարդասիրությունն է խթանը։ Բայց արդարության խթանի՞ց է Շուշին հայատյաց ֆաշիզմին հանձնում գիտնականը։ Մարդասիրության խթանի՞ց է չնկատելը, որ հայաթափվել են հազարամյակների հայկական տարածքները։
 
Արդարության ու մարդասիրության խթանի՞ց է գլխատված, խոշտանգված, ունեզրկված, պանդխտացած, ինքնասպանություն գործած հայերին անտեսելը հանուն Ադրբեջանի քաղաքականության։
 
Նրանց ուղեղն էնպես են կոդավորել նորգաղութարարները, որ այսօր թուրքական բռնաճնշումների ենթարկվող իրենց հայրենակիցները առ ոչինչ են ստալինլյան բռնաճնշումների զոհ գնացած մարդկանց դիմաց։ Թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանություններ չեն լսել, չէ, միայն խորհրդային բռնաճնշումներ։
Բայց արդյո՞ք էդպիսի գիտնականների համար ստալինյան բռնաճնշումների անմեղ զոհերը մարդահաշիվ են։
 
Իհարկե ոչ, աշխարհը աղետի վերածող կենտրոնների օրակարգն է Գայանե Շագոյաններ ունենալը, որ
նոր աղետներ ստեղծելու համար գիտական խոսք լինի։
 
Դավիթ Պետրոսյանների վիշտը Գայանեների աշխատանքային նպատակն է։ Նրանք են ստեղծում են պայմաններ, նրանք դրդում են ինքնասպանության։ Այս գիտնականները սպառնում են մեր կյանքին։
 
Գայանեների խիղճը նորգաղութարարներն են գրում, մինչդեռ Դավիթ Պետրոսյանները խղճի համար կյանքն են տալիս։
 
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է, որ Դավիթ Պետրոսյանի գրքույկից են այս տողերը․
 
«Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունն հայտնաբերեր։ Էսքան աղետի ու պարտությունների մեջ ո'չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ո'չ պատասխանի կանչվեց, ո'չ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով...
 
Եվ ո'չ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ, կամ էս ժողովրդի մեջ»։
 
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>