Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հիմա 20-ից ավելի բերման ենթարկվածների հարցերով ենք զբաղված․ Արա Զոհրաբյան

Հիմա բերման ենթարկվածների հարցերով ենք զբաղված, ժամը 17։00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում՝ մեր պահանջը ներկայացնելու կառավարությանը։ Այս մասին 24News-ին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ և տնօրեն Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ Զոհրաբյանը և մի խումբ ակտիվիստներ փակել էին Երևանի մի շարք փողոցներ` քաղաքացիների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի շուրջ առկա խնդիրների վրա։

Հարցին՝ փողոց փակելով ի՞նչ արձագանք ստացան բնակչությունից, Զոհրաբյանը պատասխանեց․ «Դե պարզ է, բնակչությանը դա անհարմարություն է պատճառում։ Խնդիրն այն է, որ մենք ուզում ենք ուղղակի բնակչությանը կոչ անել՝ տեր կանգնելու երկրին, որովհետև դրսից գերտերությունները կամ մեր հակառակորդ պետությունները երբ բանակցությունների սեղանին չեն տեսնում ժողովրդի զայրույթը կամ եռալն այս խնդիրների վերաբերյալ, բնականաբար, մեր իշխանությունների առջև կոշտ պահանջներ են դնելու»։

Ըստ «Զարթոնքի» ղեկավարի՝ գոնե այն մարդիկ, որոնք այսօր իշխանություններին հավատում են, այդ մարդիկ էլ պետք է ոտքի կանգնեն, որ գոնե իրենց ընտրած իշխանությունը գնա, ավելի համարձակ ու վճռական լինի բանակցությունների դաշտում։

«Մենք միասնականության կոչ ենք անում։ Մենք ուզում ենք բոլորով կանգնել, մեր երկրին տեր լինել․ սա է մեր պահանջը», - հավելեց նա։ 

Ըստ Արա Զոհրաբյանի՝ իրենց այս ակցիան կապված է նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության շրջանակում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման հետ։

«Ոչ միայն դա, մենք տեսնում ենք, որ նաև սահմանում վիճակը լարված է։ Մենք մտահոգություն ունենք, որ առաջնագիծը պատշաճ, լիարժեք ապահովված չէ և՛ մարդկային, և՛ տեխնիկայի ռեսուրսներով։ Այսօր աշխարհազորը նորմալ չի ձևավորվել։ Եվ չունենք զինված աշխարհազոր, որ մարտական գործողությունների դեպքում գնա, պաշտպանի մեր սահմանները։ Մենք այդ տիպի պահանջներ ենք ներկայացնում կառավարությանը», - ընդգծեց նա և հավելեց, որ, իր տեղեկությունների համաձայն, մինչև 20 հոգի բերման է ենթարկվել։ 

Ոստիկանության փոխանցմամբ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել բաժիններ՝ Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>