Բողոքի ակցիա. Երեւանի մի շարք փողոցներ փակվել են. ոստիկաննեը բերման ենթարկեցին քաղաքացիներին. Տեսանյութ
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: Հաղորդում է NEWS.am-ը։
Նրանց մեծ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:
Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:
Նրան մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին ազատել փողոցը եւ վերականգնել երթեւեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Կից տեսանյութն՝ այստեղ

