Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն արդեն հասցրել է ծեծել աշխատակիցներից մեկին
Դիտել նաև
Արևմուտքը փորձում է Մեղրին հանձնել. Ազատ Ադամյան
ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
Մեզ Մեղրիով երկաթգիծ պետք չէ. դա միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու. նախկին դեսպանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Դեպի Մեղրի, անմահական արքայանարնջի երկիրը. լրագրող Նարինե Կիրակոսյանի ճանապարհային ռեպորտաժը Սյունիքից (տեսանյութ, լուսանկար)
Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
Բոլորովին վերջերս Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված ու Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ ընտրված Բագրատ Զաքարյանը 168.am-ի տեղեկություններով` արդեն հասցրել է «աչքի ընկնել»։
Մեզ պատմեցին` Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։
Մեղրիում կարծում են, որ թեման եղել է «մենք ենք եկել, մենք պիտի ասենք` ով է մեզ հետ աշխատելու«, ինչը հավանաբար այնքան էլ մեծ ոգևորությամբ չի ընդունվել համայնքապետարանի աշխատակցի կողմից։

