«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պատերազմ Արցախում
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

Ներքին Հանդում խանութ չկա, մթերքը Կապանից էինք ձեռքերում, հիմա ոչ բոլորն են գնումների համար պատրաստ գնալ Կապան. Ներքին Հանդի ղեկավար

Ներքին Հանդը Սյունիքի Կապան համայնքի վեց գյուղերից մեկն է, որտեղ հումանիտար խնդիրներ են առաջացել՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմի անօրինական արարքների հետևանքով։ Ներքին հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ին ներկայացրել է գյուղում ստեղծված իրավիճակը։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները չեն կարողանում մշտական կապը պահել կենտրոնի հետ, որտեղից ձեռք էին բերում նաև առաջին անհրաժեշտության պարագաներ։

«Գյուղում նորմալ է, խուճապային վիճակ չկա։ Այլընտրանքային ճանապարհով գալիս-գնում ենք, ճիշտ է՝ ոչ լրիվ մեքենաներն են գնում, բայց կապը Կապանի հետ կա»։

Կապանի հետ հաղորդակցությունը պահպանում են Ճակատեն-Գեղանուշ ճանապարհով, որն օգտագործվել է 90-ականներին։ Այլընտրանքային ճանապարհը վերանորոգելուց հետո սովորականից 10 րոպե ավելի ուշ կհասնեն Կապան։

«Մի հատվածը ուրիշ տեղով են տանում, առաջվանը չի լինելու, բայց թափով աշխատում են։ Տեսնենք, կարող է մի շաբաթվա մեջ ավարտին հասցնեն։ Ճիշտ է, ձմեռը մի քիչ դժվարություններ է լինելու, ի՞նչ պիտի անենք, չգիտեմ»։

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչն էլ գուցե հետագայում առաջ կբերի նաև ջրային անվտանգության լուրջ խնդիրներ։ Բաղդասարյանը նշեց, որ ադրբեջանցիները ակունքին մոտ չեն կանգնած։

«Այնպես չէ, որ կանգնած են, բաց մտավախություն կա։ Վերևում մեր դիրքերն են, դիմացի սարին էլ իրենք են, մոտիկ չեն։ Այդտեղ բնական աղբյուր է, որտեղից մենք սնվում ենք»։

Գյուղում խանութ չկա, սակայն ոչ բոլոր բնակիչներն են արդեն պատրաստակամ գնումների համար մեկնել Կապան ու միմյանց օգնության են հասնում բնակիչները։

«Մենք այստեղ խանութ չունենք, մեր սննդի հարցը Կապանից էինք լուծում։ Մարդիկ ասում են իրենց ինչ է պետք, գնացող, գալացողը բերում է։ Ես էլ եմ գնում, բերում։ Խնդիր չկա, բայց որ ձմեռը գա, չգիտեմ ճանապարհի վիճակը ոնց կլինի, այն ժամանակ կարող է խնդիր լինի, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»։

Այս պահին բուժօգնություն տրամադրելու խնդիր էլ գյուղում չկա, բնակիչների շրջանում, ըստ ղեկավարի, լուրջ օգնության կարիք ունեցողներ չկան։ Վարչական ղեկավարը նշեց, որ գյուղում մանկապարտեզ չունեն, իսկ դպրոցում դասերն ամեն օր են անցկացնում՝ ոչ հեռավար։

«Աշակերտները դպրոց հաճախում են ամենօրյա ռեժիմով, չեն բացակայում։ Տնօրենը առաջին երկու օրը չկարողացավ գալ աշխատանքի, բայց հիմա արդեն գալիս է»։

Բաղդասարյանը նշեց, որ Ճակատեն-Կապան ճանապարհով բնակիչներից որևէ մեկը ադրբեջանական մաքսակետ տեղադրելուց հետո չի երթևեկել։ Բացի այլընտրանքային ճանապարհից, ըստ վարչական ղեկավարին հասած տեղեկությունների, գլխավոր ճանապարհին զուգահեռ դեպի Կապան նոր ճանապարհ էլ է կառուցվելու։

«Մեր լսելով, մեր իմանալով, այն այլընտրանքային ճանապարհը, որ կառուցում են, բարեկարգում են, դրան զուգահեռ աշխատանքներ են տանում նոր ճանապարհ կառուցելու համար, որն անցնելու է ադրբեջանցիներին անցած Ճակատեն-Կապան հատվածի մոտով,դրան զուգահեռ գտնվող մեր տարածքով՝ մի 600-700 մետր այդ ճանապարհից ներքև»,- եզրափակեց Բաղդասարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>