«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պատերազմ Արցախում
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

Այսպես շարունակվեց՝ նրանց երեխաներն էլ են ընկնելու մեր էրեխեքի օրը

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրերը երեկվանից ֆեյսբուքյան իրենց էջում հրապարակում են միեւնույն գրառումը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Միացեք, մի լռեք: Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ եւ հարմարվելով։ Ես՝ արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանս, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է եւ զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։ Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը եւ Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»,- իր էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը։ Փաշինյանի հրաժարականի պահանջին երեկ միացել էին նաեւ Աբգար Նազարյանի մայրը՝ Նաիրա Նազարյանը, Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Արոյանը, եւ ուրիշներ։  

Տիկին Աստղիկ Գալեյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց թե այս տեսակ նախաձեռնությունները, հայտարարություններն ինչ ազդեցություն են ունենում եւ որքանո՞վ են հասարակության մեջ հասունացնում Փաշինյանի հրաժարականի պահանջը։ «Մեր ձայնը միշտ էլ լսելի է եղել, մենք չենք լռել ու միշտ բարձրաձայնել ենք, որ անարդարություն, դավաճանություն է եղել, մեր էրեխեքին անիմաստ տեղը տարան սպանեցին։ Բազմաթիվ դեպքեր կան, որ հրամանատարները թողել են էրեխեքին ու փախել։ Արդեն 2-րդ տարին է պտտվում, ու դեռեւս ոչ մի պատժված մարդ չկա․ սկսած կառավարությունից մինչեւ բարձրաստիճան հրամկազմ, ոչ մեկ մինչ օրս պատժված չէ։ Մեր նպատակը միայն դա է, եւ եթե դուք արդար եք, ինչո՞ւ մինչ օրս ոչ մեկը պատժված չէ, հատկապես որ դուք գիտեք, ծնողներն էլ բարձրաձայնում են՝ նույն Հադրութի դեպքը, երբ 76 հոգուն ուղարկել են արդեն գրավված Հադրութ, մեր ագարակցի Կարենի պատմությունը, որ թողել փախել է, ինքնասպան է եղել, որ գերի չընկնի․․․ այդ ամենի համար ո՞վ է պատասխան տալու, եթե դուք ձեզ համարում եք արդար կառավարություն։ Ու եթե այսպես շարունակվի, ու նրանք էլի մնան, բազմաթիվ երեխաներ ընկնելու են մեր էրեխեքի օրը ու նույն ճակատագրին են արժանանալու։ Մենք մեր ձայնը բարձրացնում ենք։ Բա լավ՝ այն ծնողները, որոնց երեխաները պետք է զորակոչվեն բանակ, նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հիմա սահմանին կանգնած են, նրանց համար միեւնո՞ւյն է, որ պետք է արժանանան մեր երեխաների ճակատագրին։ Միայն ասում են՝ զոհվածի ծնողներ, ոտքի կանգնեք, բայց զոհվածի ծնողներն արդեն կորցրել են իրենց ամենաթանկը եւ կորցնելու էլ ոչինչ չունեն, մենք կարող ենք անգամ լռել, բայց մեզ պետք է, որ այդ սրիկա ղեկավարությունը հեռանա։ Հիմա նաեւ այդ ծնողների հերթն է՝ ոտքի կանգնեն ու պայքարեն, միայն մեզնով ոչինչ դուրս չի գա։ Սրանք այն աստիճան ստոր են, որ ի վիճակի են սգավոր ծնողներին քաշել այս կողմից այն կողմ՝ իրենց կարմիր բերետավորների հետ միասին։ Ներկաները նախկիններին էին մեղադրում, թե սգավոր ծնողների հետ ոնց են վերաբերվում, բայց իրենք ավելի վատ են վերաբերվում՝ քառապատիկ ավելի վատ»։

Ինչո՞վ է բացատրում հանրության մեծ մասի անտարբեր վիճակը երկրի առջեւ ծառացած խնդիրների հանդեպ, ինչո՞ւ են հրապարակները դատարկ, ընդդիմությունը՝ լուռ։ «Ինքս եմ զարմացած, թե ինչու է մեր ժողովուրդը հիպնոսի մեջ գտնվում, եւ հետաքրքիրը գիտե՞ք որն է՝ որ մեզ են հրահրում՝ զոհվածի ծնողներ, ոտքի կանգնեք․․․ ինչո՞ւ հենց առաջինը մենք, հիմա հրապարակը պետք է լեփ-լեցուն լիներ, այնտեղից տուն չգնային՝ հանուն իրենց ողջ մնացած երեխաների։ Ես զարմանում եմ, թե ոնց այսպես հարմարվող դարձանք, երբ կորցնում ենք մեր հողերը, որ հազարամյակներ շարունակ մերն են եղել, բայց այսօր եկել ծնկել ենք հարյուր տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի առաջ։ Սա չլսված խայտառակ բան է հայ ժողովրդի պայքարի պատմության մեջ։ Մեր հասարակությունը շատ հարմարվողական է դարձել ու միայն նրա համար, քանի դեռ իր երեխան ողջ է եւ քանի որ ողջ է, ավելի լավ է լռեմ, ձայն չհանեմ, ոչինչ, որ հարեւանիս դժբախտություն է եղել, կարեւորը՝ իմ երեխան առողջ է։ Այս տրամաբանությամբ ենք առաջ շարժվում, ու հավատացեք, այսպես երկար չի տեւելու, մենք կորցնելու ենք ամեն ինչ»,- ասում է Ա․ Գալեյանն ու ցավով արձանագրում ներկայիս վիճակը։ 

Ժողովրդի պայքարն ինչ-որ բան կփոխի՞, թե՞ ոչ։ Տիկին Գալեյանն ասում է՝ ժողովուրդը պետք է դուրս գա պայքարի, որ ինչ-որ բան փոխվի, հակառակ դեպքում ոչ մի բան էլ չի փոխվի․ «Ինչպես Արցախում եղավ, հողերը հենց այնպես չտվեց, այլ հազարավոր զոհերի գնով, որ անուն դուրս գա, թե դրանով փրկեց 30 հազար զինվորի կյանքը, կամ ասաց՝ եթե ես հողերը տայի, ինձ պետք է ասեին դավաճան․․․ ինչ է՝ հիմա չե՞նք ասում դավաճան, եթե պետք է տայիր, պայմանավորվածություն ունեիր, տայիր, թող այս էրեխեքը փրկվեին, ի՞նչ էին արել նրանք քեզ։ Հիմա նույն սցենարը Սյունիքի դեպքում է կիրառում, որ չասեն՝ հեշտ ու հանգիստ հողերը հանձնեց։ Այս անգամ էլ մի քանի հարյուր, հազար զոհ կլինի, կասի՝ ուրիշ ճար չկար, ստորագրեցի, որ այս անգամ էլ, ենթադրենք, 20 հազար էրեխու կյանք փրկեի։ Դրա համար եմ ասում՝ հարմարվող ենք դարձել, ուրիշ բնութագիր չեմ կարող ազգին տալ»։

Օրերս Ն․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քննություն պետք է արվի՝ պարզելու, թե ինչպես են զինվորները գերի ընկնում՝ զենքը ձեռքներին, որին հաջորդեցին գերիների դեմ հակաքարոզչությունն ու արշավը։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ երկրի առաջին դեմքը պատասխանատվությունն իր ուսերից դնում է շարքային զինվորի վրա։ «Այո, այդպես է ստացվում, 44-օրյա պատերազմից հետո թե՛ նա, թե՛ հասարակությունը գերիներին հերոսացնում էին, հիմա արվում է ճիշտ հակառակը, չգիտեմ՝ իր տակտիկան որն է, թեպետ նա իր տեսակով կայուն չէ, այսօր մի բան ասում է, վաղը զարմանում՝ արդյոք ի՞նքն է ասել դա։ Ի՞նչ է նշանակում՝ դեռ քննություն պետք է արվի, լավ է չի ասում՝ դեռ կտեսնենք՝ կբերե՞նք նրանց, թե՞ կմնան գերության մեջ ողջ կյանքում»։

Տիկին Գալեյանը վստահ է, որ այս տեսակ հայտարարություններով երկրի վարչապետը ոչ միայն կոտրում է զինվորների ոգին, այլեւ դրանից հետո մարդիկ այլեւս չեն ցանկանա բանակում ծառայել ու կռիվ տալ հայրենի հողի համար․ «Ինչքան ծանոթներ ունենք, բոլորն իրենց երեխաներին փորձում են երկրից փախցնեն, որպեսզի չծառայեն, բայց պատերազմի օրերին ես անգամ լսել եմ, որ վաշտի հրամանատարը հեռախոսը դրել է ականջին ու ասել՝ տղերք, գալի՞ս եք, ձեզ ենք սպասում, ու պտտվել զինվորներին ասել են՝ կամավորականները գալիս են, տղերք․․․, այդպես դուխ են տվել էրեխեքին, նրանք էլ արել են անհնարինը։ Իսկ հիմա հակառակն է արվում․ տղաների ոգին, դուխը կոտրում են, նրանք էլ չեն ուզում ծառայեն, ի՞նչը պաշտպանեն, եթե երկրի ղեկավարն այդպես է արտահայտվում։ Թշնամին էլ կմտածի՝ եթե իրենց գերին իրենց չի հետաքրքրում, ուրեմն չենք տա»։

Մանրամասները՝ «Հրապարակ»-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>