Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Արցախը
Դիտել նաև
Մոսկվան և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Անկարայի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Մի քանի ինքնաթիռներ Անկարայում չեն կարողացել վայրէջք կատարել պտտահողմի պատճառով
Անկարայի դատարանը 5 հոգու ցմահ ազատազրկել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով
Գերմանիայի արտգործնախարարը մեկնել է Անկարա
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև։
Զրույցի թեմաներից մեկը եղել է Արցախում խաղաղության և կայունության ապահովումը. հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական իրավիճակը և Աֆղանստանին մարդասիրական օգնությունը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա տարածքը ահաբեկչությունից մաքրելը, Լիբիայի քաղաքական գործընթացն ու ընտրությունները, Ուկրաինայի արևելյան զարգացումները, լեհ-բելառուսական սահմանին միգրանտների խնդիրը և Արևելյան Միջերկրական ծովը։