«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պատերազմ Արցախում
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

Աննա Հակոբյանն իր ֆինանսական դոնորներին հանձնակատարնե՞ր է նշանակում

«Հրապարակ»-ը գրում է. «Օտարերկրյա պետություններում առաջիկայում կնշանակվեն սփյուռքի գործերի հանձնակատարներ։ Նոր կարգավիճակ ենթադրող փոփոխությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում իրականացվեց 24-ժամյա ռեժիմով՝ խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում։

Համաձայն փոփոխության՝ վարչապետի համաձայնությամբ Սփյուռքի գործերի հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ հասարակական հիմունքներով, խորհրդականի կարգավիճակով նշանակված սփյուռքի գործերով հանձնակատարներ, այլ կերպ ասած՝ տեղական «սինանյաններ»։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը, ըստ նախագծի, «Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելը, հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումն ապահովելը, ինչպես նաեւ հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն աջակցելը»: 

Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: 

Նրանց նշանակելու է վարչապետը՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ։ «Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոնշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,- նշված է նոր օրենքում։

Ստացվում է, որ օտարերկրյա պետություններում Հայաստանից գործուղված դեսպանները, հյուպատոսները, դիվանագիտական կորպուսի այլ կարգավիճակ ունեցող պաշտոնյաները, վարձատրվելով ՀՀ պետական բյուջեից եւ ստանալով բարձր աշխատավարձեր, բավարար ջանքեր չեն գործադրում Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելու, ինչպես նաեւ հայ ինքնության պահպանման, հայրենադարձության եւ նմանատիպ այլ աշխատանքներում, եւ հիմա դա պետք է կյանքի կոչեն հասարակական հիմունքներով աշխատող, չվարձատրվող նվիրյալ հանձնակատարնե՞րը։ Հարց է ծագում․ ինչո՞ւ եւ ի՞նչ տրամաբանությամբ, միայն այն բանի համար, որ վարչապետի վստահությունն ունեն եւ նրա կողմից նշանակված էմիսարներ են։ Ընդհանրապես՝ ինչո՞ւ պիտի գլխավոր հանձնակատարի, ինչպես օրենքում է ձեւակերպված, հասարակական հիմունքներով խորհրդական-հանձնակատարները նշանակվեն ոչ թե հանձնակատարի, այլ վարչապետի որոշմամբ։ 

Թե ովքեր կարող են նշանակվել այդ պաշտոններում՝ օրենքում որեւէ չափանիշ չի ամրագրվել, բացառությամբ նրա, որ պետք է լինի տվյալ պետությունից։ Իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով զբաղվում է համապատասխան գերատեսչությունը, սփյուռքի հետ կապն էլ ապահովում են, ինչպես նշեցինք, դեսպանների, հյուպատոսների միջոցով, հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային կառույց է ձեւավորում։

Իրականում ոմանք կասկածներ ունեն, որ այս ինստիտուտը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ներդրվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պատվերով, հանձնակատարներ են նշանակվելու տիկնոջ սփյուռքյան դոնորները, գործարարներ, բարերարներ, նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերել տիկնոջ ղեկավարած ֆոնդերին, եւ հիմա նա ամուսնու եւ պետության միջոցով որոշել է վարձահատույց լինել իր մեկենասներին եւ նրանց դիվանագիտական ստատուս տալ՝ դրանից բխող արտոնություններով։ Լինելով վարչապետի նշանակած ներկայացուցիչները՝ հանձնակատարները կարող են պետության անունից հանդես գալով՝ որոշակի հարցեր լուծել, ազատ ելումուտ ունենալ պետությունների պետական կառույցներում, ազդեցություն գործել տեղի հայ համայնքի վրա։

Սա մոտավորապես նման է դիվանագիտական անձնագրի, որով, ըստ էության, կանաչ լույս է վառվելու տվյալ «ընտրյալների» առջեւ, իսկ նրանք էլ, ինչպես նշեցինք, իրենց ծառայությունն են մատուցելու Աննա Հակոբյանի ֆոնդերին, ինչու ոչ՝ կազմակերպելու են նաեւ Փաշինյանի արտերկրյա այցերը։

Կա՞ն արդյոք հանձնակատարների թեկնածուներ, քանի՞ հանձնակատար են նախատեսում նշանակել, ովքե՞ր են նրանք, եւ, առհասարակ՝ ո՞վ կարող է հավակնել այդ կարգավիճակին, ի՞նչ չափորոշիչներ են պահանջվում․ այս հարցերն ուղղել ենք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի մամուլի ծառայությանը, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>