Վրաստանը չի մասնակցի «3+3» նախաձեռնությանը. Զալկալիանի
Վրաստանը ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի «3+3» նախաձեռնությանը: Այս մասին նա հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանա, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Զալկալիանին հայտնել է, որ վրացական կողմի որոշման մասին տեղյակ են պահել Բաքվին և Երևանին:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մասնակցությամբ այսպես կոչված՝ «վեցի հարթակ» կամ «3+3» ձևաչափի (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եղել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ռուսաստանն ու Իրանը հավանության էին արժանացրել այն:
Zham.am