ԼՂ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ. Էրդողան
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Անկարան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
«Մենք խոսում ենք մի լեզվով և հանդես ենք գալիս նույն դիրքերից»,- ասել է Էրդողանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուր՝ Tert.am