Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ)

Արփի Դավոյանը որտեղի՞ց գիտի՝ ինչ է Քի Ուեսթը․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան զարմացել է՝ ՔՊ-ական Արփի Դավոյանը գիտի, թե ինչ է Քի Ուեսթը կամ Քի Վեսթը (անգլ․ Key West)։ Մենք էլ զարմացանք, որ Արփի Դավոյանը կարող էր իմանալ, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կա Քի Ուեսթ անվանումով քաղաք՝ տեղակայված համանուն կղզու վրա։ Մտանք նրա էջ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նա հիշել Քի Ուեսթի մասին և, ամենակարևորը, որտեղի՞ց է նա իմացել այդ մասին։ Իհարկե, հնարավոր է՝ մեծերից երբեմն լսած լիներ այդ անվանումը, բայց որ կկարողանար ինքնուրույն գործածել Քի Ուեսթ անվանումը սեփական մտքերով կառուցված նախադասություններում, մի փոքր տարակուսելի էր։ 

Եվ ի՞նչ պարզեցինք Արփի Դավոյանի էջում, որին ԱԺ դահլիճում որպես տիկին Դավոյան են ներկայացնում։

ՔՊ-ական պատգամավորը, պարզվում է, Քի Ուեսթի մասին իմացել է իրենց սիրելի քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանի գիրքն ընթերցելիս։ Այո, ՔՊ-ականը կարդում է Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գիրքը, որտեղ նա հիշատակել է իր և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի՝ 2001 թվականի ապրիլին ՔԻ Ուեսթում կայացած բանակցությունների մասին։ 

Եվ նա իր էջում որոշել է «մերկացնող» բացահայտում անել՝ Ռոբերտ Քոչարյանի գրքից մի մեջբերում անելով և դրա վերաբերյալ սեփական մտքերով դատողություններ անել։ Իհարկե, նրա գրագիտության մակարդակն այնքան չի հերիքել, որ ճիշտ կետադրեր նաև իր մտքերը, որ ավելի պարզ հասկացվեր՝ որտեղ է ավարտվում Քոչարյանի գրքից արված մեջբերումը,և որտեղ են սկսվում իր մտքերը, բայց մենք մի կերպ գլխի ընկանք՝ ինչ է ցանկացել ասել ՔՊ-ական տիկինը։ 

Ահա նրա գրառումը՝ առանց խմբագրման և կետադրման․ «Քի Ուեսթ. խաղաղության համաձայնագիր, որը չստորագրվեց ենթագլխում հանդիպում ենք հետևյալ ինքնամերկացմանը. 

«Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանը Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն։»

Ռ․Քոչարյան, «Կյանք և ազատություն», էջ 381»։

Սա կարող ենք մի կողմից համարել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդ իրեն թշնամի համարող թիմի ներկայացուցչի կողմից։ Մյուս կողմից կարելի է գլխի ընկնել, որ Արփի Դավոյանը, իր գիտելիքները արցախյան բանակցային գործընթացի և Քի Ուեսթի մասին հարստացնելուց զատ, փորձել է նաև հիշեցնել իր փոքրաթիվ հետևորդներին, որ իրականում Քոչարյանն էր ցանկանում Մեղրիով միջանցք տալ Ադրբեջանին։ Բայց մոռանում է հիշատակել, որ Քոչարյանն այդ միջանցքը այդպես էլ չի տվել, իսկ այ իրենց քաղաքական առաջնորդը՝ Նիկոլը Փաշինյան, երեք տարվա ընթացքում Արցախն էլ տվեց՝ Շուշիով, Հադրութով, Քարվաճառով, Սյունիքից ճանապարհներ էլ տվեց, վաղն էլ, ամենայն հավանականությամբ, տալու է Մեղրիով միջանցքը, որը Ռոբերտ Քոչարյանը տալիս-տալիս էր, ու այդպես էլ չտվեց։ Ցավոք, Արփիի մտավոր և ինտելեկտուալ կարողությունները հերիքել են միայն Քոչարյանի գիրքը կարդալիս գալ այդ պրիմիտիվ եզրահանգման, որ նա ուզում էր տալ Մեղրիի միջանցքը։ Եթե մի փոքր ավելին լինեին նրա ու նրա թիմակիցների մտավոր, ինտելեկտուալ և անալիտիկ կարողությունները, գուցե մի քանի փորձից գլխի ընկնեին նաև, թե իրականում ինչի շուրջ էր բանակցում Ռոբերտ Քոչարյանն այդ տարիներին և ինչի էր իրականում ցանկանում հասնել Արդբեջանին Մեղրիի միջանք «տալու» շուրջ բանակցություններով։  

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>