Ադրբեջանական զինուժը Վերին Շորժայում գտնվող տրակտորի վրա է կրակել
Դիտել նաև
Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում
Եթե նորմալ է, թող մեկ անգամ գա ու կրակոցների տակ կանգնի. Վերին Շորժայի վարչական ղեկավարը՝ Քերոբյանին
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով 2 հայ զինծառայող վիրավորվել է. ժամը 18:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. ՊՆ
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:
«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժահամայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ մենք նաև ցերեկն էինք զրուցել Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասել էր, որ այդ պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է:

