Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ
Դիտել նաև
Անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը. փորձագետ
Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով
Ինչի՞ դիմաց է Երևանը հանձնում Լեռնային Ղարաբաղը․ Տարասով
Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար միսիային, բայց ինչո՞ւ է դրան դեմ Հայաստանը
Տարասովը Բաքվում Լավրովի հայտարարությունը սենսացիոն է անվանել
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը: