Շարմազանով. Հենց որ պաշտպանության նախարարը այցելեց Ղարաբաղ, իշխանությունները պատճառ գտան նրա հրաժարականի համար
Հենց Հայաստանի պաշտպանության նախարարն ընդամենը այցելեց Ղարաբաղ, ներկայիս իշխանություններն անմիջապես պատճառ գտան նրա հրաժարականի համար։ Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Ընդ որում, նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղ այցելել է հանրապետության արտգործնախարարներից մեկը։ «Արդյունքում նա նույնպես ազատվեց զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Շարմազանովը։
Ընդդիմադիրը հավելեց, որ նախկին իշխանությունների օրոք` առաջինից մինչեւ երրորդ նախագահ, Ղարաբաղում զորահանդեսներ էին անցկացվում հայ զինծառայողների մասնակցությամբ, ոչ թե` ադրբեջանցի, ինչպես հիմա է։
«Մենք մեկ օրում երեք իրադարձություն էինք տոնում: Իսկ ի՞նչ են արել այս իշխանությունները։ «Էրատո» ջոկատ են ստեղծել»,- քամահրանքով նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։