«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պատերազմ Արցախում
Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

Տաթևիկ Ռևազյանն ավիացիոն ոլորտը կործանելուց հետո իրեն դրանից հեռու է պահում

168.am-ը գրում է. «Օրեր առաջ Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։

 

Ինչպես պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, ավիացիոն ոլորտի համար կարևորագույն համաձայնագրի ստորագրմանը ներկա չի գտնվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Անգամ այն, որ նման համաձայնագիր է ստորագրվել, դրա մասին մինչև երեկ՝ օրվա կեսը, նշված չէր ո՛չ Կոմիտեի պաշտոնական կայքում, ո՛չ ֆեյսբուքյան էջում, և ո՛չ էլ անգամ Տաթևիկ Ռևազյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա բավականին ակտիվ գրառումներ է անում, անձնական լուսանկարներ հրապարակում: Փոխարենը՝ ՔԱԿ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթական անգամ ճամփորդության է մեկնել, այս անգամ Դուբայ՝ որպես բանախոս մասնակցելու ավիաշոուին: 

Շատ հետաքիքիր է, թե ինչ է ներկայացնելու Տաթևիկ Ռևազյանը Դուբայում. թե ինչպես է կարողացել 3 տարվա մեջ կազմաքանդել կայացած ավիացիոն ոլո՞րտը, թե՞ ինչ քայլեր է պետք անել կամ չանել, որպեսզի հայկական ավիաընկերությունները հայտնվեն սև ցուցակում…:

Պաշտոնավարման սկզբից էլ ՔԱԿ նախագահն աչքի է ընկել բավական մեծ քանակի և, որ ամենակարևորն է, անարդյունավետ գործուղումների մեկնելով, աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր մի քանի ժամով աշխատանքի հաճախելով:

Ի դեպ, նա կրկին պատրաստվում է մայրանալ, և սա արդեն 3 տարվա մեջ նրա 2-րդ  ֆիզարձակուրդն է լինելու, որը կսկսվի Դուբայից վերադառնալուն պես:

Ինչպես արդեն գրել ենք, նա այս անգամ ևս հավանաբար կծննդաբերի Կոպենհագենում, ինչպես արեց առաջին երեխայի ծնունդի ժամանակ, իսկ պատճառը մեկն է. Տաթևիկ Ռևազյանը վստահություն չունի մեր երկրի առողջապահության նկատմամբ և նախընտրում է օգտվել Եվրոպայի բուժհաստատություններից:

 

Իսկ այն, որ երկրի ավիացիոն իշխանությունը հայտնվել է սև ցուցակում, ոլորտում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ՝ օդանավի առևանգումից մինչև մասնագետների «փախուստ» կոմիտեից, ոլորտի ղեկավարը օրերով աշխատանքի չի հաճախում, որևէ մեկին չի հետաքրքրում: Դե, իսկ այդ պարագայում ոլորտի այս վիճակում գտնվելն էլ նորմալ պետք է համարել:

Այդ ընթացքում ադրբեջանական կասկածելի օդանավերը, ինչպես երեկ, այսօր ևս թռչում են հայկական օդային տարածքով:

Եվս մեկ կարևորագույն հանգամանք. Թե՛ Արարատ Միրզոյանի խոսքում, և թե՛ ՔԱԿ հաղորդագրության մեջ նշվում են այն առավելությունները, որոնք տալիս է Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Միայն թե չի նշվում, որ դրանք Հայաստանի համար առոչինչ են, քանի դեռ ՀՀ-ն գտնվում է Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակում»:

Այդ մասին նաև Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էր գրել:

«Քանի որ «թավշյա» քայլիչներն էս ամենը` Թռիչքային ու Ավիացիոն Անվտանգության համակարգերը, օդանավերի, օդաչուների, տեխնիկական սպասարկման… գործընթացների հավաստագրումը և այլ նման «մանրուքներ» 2 տարում գլխովի ոչնչացրել են, իսկ հաջորդ մոտ 2 տարում ոչինչ չեն վերականգնել, ապա ընդհանուր սեղանից կարող են օգտվել միայն ԵՄ 27 անդամ, ու էդ համաձայնագրին միացած ոչ ԵՄ անդամ երկրների ավիաընկերությունները, ինչպես օրինակ` Մոլդովան (Ֆլայ 1, որի մասնաճյուղը կազմակերպվել է Հայաստանում), Վրաստանը, Ուկրաինան…  Որովհետև դեռևս 2017 թ. ստորագրված այս Համաձայնագիրը չէր նախատեսում ԵՄ «սև ցուցակում» տեղի ամրագրում և վստահ ու երկարաժամկետ ապահովում: Որովհետև էն ժամանակ, բարձր ռեյտինգ ունեցող ՀՀ ավիացիոն իշխանությունները հայկական ավիաընկերությունների համար ճանապարհ էին բացում դեպի եվրոպական մեծ շուկա, ինչի դիմաց առաջարկվում էր մեր երկրի անհամեմատ ավելի փոքր ուղևորահոսքը»,- մասնավորապես գրել էր Հակոբ Ճաղարյանը:

Նա նաև նշել էր, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ սա ոչ թե այս իշխանության ձեռքբերումն է, այլ նախկին իշխանությունների լուրջ ձեռքբերման փչացումը, արժեզրկումը ՔՊ-ական իշխանության կողմից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>