ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից կտարհանի 380 մարդու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
ՌԴ Պաշտպանության նախարարությունը, Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ բացի ռուսներից, տարհանվելու են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Հայաստանի քաղաքացիներ:
Հաղորդվում է նաև, որ Քաբուլ է տարվել 108 տոննա մարդասիրական օգնություն։

